Նամուսը

Նամուսը

«Նամուս» կինոն էր և երեխաներով փող չունենին: Վազեցին բարձրացան Սուրբ Գրիգոր սարի գագաթը, ուխտից վերցրին փողերը և աղոթեցին,-«Տեր Աստված, ՝սօր շտապ փող էր պետք, վերցրինք, երբ էլ լինի կվերադարձնենք, մեզ գունդ ու կծիկ չանես»:



Ապրիլը Կիրովականում
Ապրիլի 24-ին Կիրովականի հրապարակում տեսնելով Ռուբենին հարցնում են -«Վարպետ Ռուբեն դու է՞լ ես հող ուզում»:
-«Չէ տղա ջան, սվաղ տեմ անի, մի ավտո ավազ ա պետք»:



Տուն չտվին
Ռուբենը քաղաքապետին ասում է,-«Տունս կանանց բաղնիքի դիմաց է, ուրիշ տուն տվեք»: Հանձնաժողովը պատճառաբանում է, որ ոչինչ էլ չի երևում»: «Հլա բարձրացեք պահարանի գլուխը»,-նեղանում է Ռուբենը:



Մահափորձ
Ապագա մայրս քառասունն անց էր և Ելուն տատից հարցնում է ո՞նց անի, որ երեխա չունենա: Նա խորհուրդ էր տվել պառկել մեջքի վրա և փորի վրա երկանք աղա: Բայց ապագա հայրս բռնացնում և արգելում է: Հավանաբար բարեբախտաբար:



Արդար բաժանում
Երեքով, որ հարևան գյուղից 1 կով և 2 ոչխար էին գողացել, չէին կարողանում բաժանել: Ի վերջո մեկն ասում է.
- Ես գիտեմ արդար բաժանելու ձևը, մի ոչխարը էդ երկուսիդ մյուս ոչխարն էլ ինձ ու կովին:



 



Մասնավոր խնդիր
«Քանի տարեկան էի փոքր ժամանակ» ով չգտնի 1 ռուբլի գցի գլխարկիս մեջ: Բոլորը համաձայնվում են, մեկական ռուբլի գցում գլխարկի մեջ և սպասում: «Ես էլ չգիտեմ մեկ ռուբլին էլ ինքն է գտնում»:



Կուրսային հանձնեցին
Յուրաքանչյուրդ մեկ շիշ օղի կամ կոնյակ կդնենք գծագրի մեջ ես շոշափելով կընդունեմ կուրսայինը: Մյուս օրը միջնորդին ծածուկ հարցնում է.-«Դու չգիտես ով կարող էր Ջերմուկ դրած լինել»:



Ընդհանուր հայերեն
Արթիկցին գորիսեցուն ասում է.-«Մենք կաղամբին լախանա կսենք, դուք ի՞նչ կսեք» և այսպես շարունակ մինչև գորիսեցին ասում է.- «Մթով վատ տեսնողներին մենք հավկուր ենք ասում»: Մթով վատ տեսնողները մեր մոտ լապտերով են ման գալիս, եզրակացնում է արթիկցին:



Բաստուրմա օճառը
Լվացի մեքենայի համար օճառ էր կտրտում: Ներս է մտնում հարևանուհին, մի շերտ գցում է բերանը և արագ ծամում: Կարծել էր բաստուրմա է:



Հայելիները
Հանրախանութի միջհարկային աստիճանավանդակում հսկա հայելիներ էին տեղադրում: Երրորդ հարկից իջնելիս տատիկը կանգնել ու ծիծաղում էր: «Տեսնեմ ինձ շատ նման մի կնիկ դեպի ինձ է գալիս, հազիվ գլխի ընկա որ ես եմ հայելու մեջ»:



Մածունը
Առաջին օրը հյուր եկած տատիկիս հյուրասիրեցի սերուցքով: «Բա ասում են քաղաքի մածունը լավը չի, ոչինչ էլի»: Մի քանի օր հետո մածուն գնեցի և ասի որ մածուն է և չեմ մոռանում նրա դեմքը:



Տանկերը
Իսրայելցի զինվորը կանչում է .- «Ահմեդ, դու չես ուզում ձեր մոտից արձակուրդ գնալ, բեր տանկերը փոխենք»:



Խաբված հավերը
Ապրիլի մեկին հարևաններին խաբելու անհաջող փորձերից հետո Նանոն փեշը քշտում է, դուրս է գալիս և կանչում. «ջու՜, ջու՜, ջու՜»: Հավերն անմիջապես հավաքվում են: «Խաբա՜ծ» հպարտ գոչում է և արձակում գոգնոցի փեշը:



Անուշը
Ռուբենը օպերայի տոմսավաճառից 2 տոմս է խնդրում: «Անուշի՞ համար»-հարցնում է տոմսավաճառուհին: «Այ կնիկ հո շառ չես, իմ ու կնոջս համար եմ ուզում»:




Երևան, Նորքի 4-րդ զանգ., Ա. Հովհաննիսյան փող., 24 շենք, բն. 5:
Քոչարյան Սամվել, հեռ. 010-64-37-91, բջջ. 093-35-06-92