Մայիսի 9-ի շքերթին Մոսկվայում կլինեն Սերժ Սարգսյանը եւ Սեյրան Օհանյանը

Մայիսի 9-ի շքերթին Մոսկվայում կլինեն Սերժ Սարգսյանը եւ Սեյրան Օհանյանը

Մայիսի 9-ը մեզանում կարեւոր օր է. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրը նաեւ Շուշիի գրավման օրն է, եւ այդ օրն Արցախում ավանդաբար բավականին շուքով է նշվում: Սակայն Մոսկվայում այս տոնին վաղուց են պատրաստվում եւ ամեն ինչ արել են, որ հյուրերի խիստ ներկայացուցչական կազմ լինի, ուստի մայիսի 9-ի շքերթին Մոսկվայում են լինելու եւ Սերժ Սարգսյանը, եւ Սեյրան Օհանյանը: Իսկ Արցախ մեկնելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: