Հանուն Ուրիխանյանի «Ալյանսի»՝ պատրաստ է զրկվել պատգամավորական մանդատից

Հանուն Ուրիխանյանի «Ալյանսի»՝ պատրաստ է զրկվել պատգամավորական մանդատից

 Ապրիլի 24-ից հետո առանձնակի ակտիվացած Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» ցենտրիստական կուսակցությունը բանակցություններ է վարում բոլոր ուղղություններով եւ փորձում հնարավորինս մեծ թվով համախոհներ ձեռք բերել, անգամ «ձեռք գցում» մանր-մունր ՀԿ-ներին ու կուսակցություններին: Hraparak.am-ի տեղեկություններով՝ առաջիկայում «Ալյանսին» կմիանա նաեւ ԲՀԿ հովանու ներքո գործող «Երիտասարդների կողքին» ՀԿ-ն, որը տեւական ժամանակ է կարծես անհետացել է ասպարեզից, բայց աննախադեպ ակտիվ էր ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի զարթոնքի օրերին, իսկ շարժման երիտասարդ ղեկավար Աղվան Պողոսյանի՝ ոչ իշխանական ուժերի համաժողովին բոցաշունչ հակաիշխանական ելույթը գերազանցել էր ԲՀԿ-ում բոլորի սպասելիքները:Շարժման ակտիվիստներից մեկը մեզ հայտնեց,որ իրենք պատրաստվում են մոտակա օրերին համաժողով կազմակերպել և հայտարարել «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությանը միանալու մասին, նշենք, որ Աղվան Պողոսյանը ԲՀԿ քվոտայով Երիտասարդական խորհրդարանի պատգամավոր է, եւ փաստորեն, պատրաստ է հանուն «Ալյանսի» զրկվել մանդատից, քանի որ «Ալյանսին» միանալու պարագայում օրենքն այդ համետողությոնը թույլ չի տալիս: