Բայդենը եկել էր փրկելու Օբամայի դեմքը

Բայդենը եկել էր փրկելու Օբամայի դեմքը

Երեկ Վաշինգտոնի մայր տաճարում տեղի ունեցած պատարագին մասնակցել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը։ Վերջինս փորձել է ինչ որ կերպով մեղմել հայ համայնքի դժգոհությունը Օբամայից։ Բայդենը ոչ միայն անձամբ ներկա է գտնվել երկժամանոց պատարագին, այլ նաև իր հետ բերել է կաբինետի անդամ Փաուերին, ով ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանն է և հայտնի է որպես հայանպաստ դիրքորոշման տեր և ազդեցիկ կին։ Բայդենը շատ ակտիվ շփվել է Սերժ և Տիգրան Սարգսյանների հետ, որոնց մեջտեղում է նստած եղել։ Ավելին, երբ վերջինիս բաճկոնին անմոռուկ են փակցրել նա մեկ անմոռուկ էլ Սամանթա Փաուերի համար է վերցրել։ Համայնքում նշում են, որ Օբաման ստիպված Ջո Բայդենին և Փաուերին էր ուղարկել, քանի որ երեսը չեր կարող պնդացնել և անձամբ ներկայանար միձջոցառմանը։ Ի դեպ միջքցառման ընթացքում բավականին կոշտ ելույթներ են հնչել Ցեղասպանությունը չճանաչող և չդատապարտող երկրների վերաբերյալ։