Պալաչն օգնություն է հայցում

Պալաչն օգնություն է հայցում

 



Արթուր Հարությունյանը (հայտնի Պալաչ մականունով), ով հայտարարել է Աբովյանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին մասնակցելու մասին, գրանցվել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ իր էջում տեղադրելով հետևյալ գրառումը. «Սիրելի՛ ֆեյսբուքյան ընկերներ, Սիրելի՛ աբովյանցիներ, Հարգելի՛ լրատվամիջոցներ, Ես գրանցվել եմ ֆեյսբուք սոցիալական ցանցում և այսուհետ կարող եմ բաց շփվել ակտիվ քաղաքացիների հետ: Իմ ծրագրերն ու առաջարկությունները ներկայացնելու եմ ֆեյսբուքյան իմ էջում` փորձելով իմ պատկերացումներն ու տեսակետները հասանելի դարձնել բոլորին, և քանի որ որոշել եմ առաջադրվել Աբովյանի քաղաքապետի պաշտոնում, խնդրում եմ աբովյանցիներին և լրատվամիջոցներին հետևել ֆեյսբուքյան իմ էջին՝ ծանոթանալու համար իմ նախընտրական ծրագրերին: Նաև խնդրում եմ իմ համաքաղաքացիներին իրենց առաջարկները, դիտողություններն ու մոտեցումները ազատ ներկայացնել ինձ: Աբովյանն իմ տունն է և Աբովյանն ինչպես իմ, այնպես էլ աբովյանցիների տունն է, և մենք պետք է սովորենք ինքներս բարեկեցիկ ու հարմարավետ դարձնել այն մեր հարազատների և մտերիմների համար: Հետևաբար առաջարկում եմ բոլորիդ ձեր խորհուրդներով և մտահաղացումներով ուղորդել ինձ իմ ծրագրերն ու նպատակները իրականացնելու ճանապարհին: Հարգելի՛ լրատմավիջոցներ, ձեր դերն ու նշանակությունը շատ մեծ է մեր կյանքում, և ես բաց աշխատանքի կոչ եմ անում ձեզ` խնդրելով ձեր ուշադրությունն իմ գործունեության նկատմամբ և վստահեցնում եմ ձեզ, որ ձեր դիտարկումներն ու քննադատությունները հաշվի առնելով՝ կծառայեմ իմ քաղաքին, իմ քաղաքացիներին: Հուսով եմ` ինձ կընդունեք ֆեյսբուքյան ձեր ընտանիք այնպիսին, ինչպիսին ես կամ...»: