Շուշիի արվեստի կենտրոնում բացվել է «Շուշիից Շուշի» ֆոտոցուցահանդեսը

Շուշիի արվեստի կենտրոնում բացվել է «Շուշիից Շուշի» ֆոտոցուցահանդեսը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր Հաղթանակի 70-րդ տարեդարձի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում այցելել է Շուշի, որտեղ ծաղկեպսակ ու ծաղիկներ է դրել տանկ-հուշարձանի պատվանդանին, սպարապետ Վազգեն Սարգսյանի և ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձաններին: Այս մասին տեղեկացնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:



Այնուհետև Նախագահը Շուշիի արվեստի կենտրոնում դիտել է «Շուշիից Շուշի» ֆոտոցուցահանդեսը, մասնակցել քաղաքի մարզահրապարակում կազմակերպված տոնական համերգին ու ցուցահանդես-տոնավաճառին:



Տոնական միջոցառումներին մասնակցել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Սփյուռքից և արտերկրից: