«Մեռնեն էլ իմ թեկնածությունը դնելու եմ ու քարը քարի վրա չեմ թողնելու». Աբովյանի նախկին քաղաքապետ

«Մեռնեն էլ իմ թեկնածությունը դնելու եմ ու քարը քարի վրա չեմ թողնելու». Աբովյանի նախկին քաղաքապետ

Աբովյանում կենացները քաղցրանում են: Ինը տարի քաղաքապետ աշխատած Կարո Իսրայելյանը, որը դեռ շաբաթներ առաջ է ցանկություն հայտնել առաջադրվել հունիսի 7-ին սպասվող Աբովյանի ընտրություններին, չի փոշմանել , «աբովյանցիները երազում են», որ ինքը հետ գա եւ կգա, վստահեցնում է Իսրայելյանը: Նրան չի մտահոգում Ծառուկյանի թեկնածու Վահագն Գեւորգյանի մասին ՀՀԿ-ի որոշումը:



Հիշեցնենք, որ ՀՀԿ տարածքային կառույցը օրերս որոշում է կայացրել քաղաքապետի ընտրություններին աջակցել Վահագն Գեւորգյանին. «Իրենք թող որոշում կայացնեն իրար համար ինչ ուզում են անեն, ինձ չի մտահոգում: Ես շատ ազնվագույն ճանապարհով ծառայել եմ իմ նախագահներին, ոչ մի խուլիգանության չեմ մասնակցել, չեմ էլ մասնակցելու: Բայց հիմա ՀՀԿ-ի մարզային կառույցները իրենց շենքերն են տրամադրում, աշխատում են իրենց թեկնածուի համար: Ամեն ինչն առեւտրի են վերածել, ես կյանքում ոչ մի անգամ «դաբրոներ» չեմ ստացել, ես միշտ ընտրվել եմ ժողովրդի կողմից: Ընդհանրապես իրենց հարց տվե՞լ են էս քաղաքի ՀՀԿ-ականները՝ այս քաղաքի համար ինչ են արել եւ ինչ են անում, որ մի հատ էլ որոշումներ են կայացնում: Ես ինը տարի քաղաքապետ եմ եղել եւ 50 տարի ապրում եմ այս քաղաքում, իմ քաղաքին այնքան եմ ծառայել, որ ամեն ինչ գիտեմ, իմ ժողովրդի, մեր պետության ցավն էլ տանեմ, բայց ես ոչ մեկից կախում չունեմ՝ ուզում է ֆրանսիական լինի, Դաշնակցական, ՀՀԿ-ական, թե չգիտեմ ինչ կուսակցություն»:



Առաջդրումները սկսվելու են մայիսի 13-ից, արդյոք չեն խոչընդոտի Իսրայելյանին հետ կանգնել իր որոշումից, մեր հարցին նախկին քաղաքապետը պատասխանեց. «Իրենք մեռնեն էլ ես իմ թեկնածությունը դնելու եմ եւ քարը քարի վրա չեմ թողնելու:Հարյուր տոկոսով դնելու եմ:Ժողովուրդը ինձ սիրում հարգում է, ես ժողովրդի համար պիտի մեռնեմ, ով կարո՞ղ էր ասել, որ Քրիստոսի եւ հրեշտակների նման պատրաստ եմ իր ժողովրդին ծառայելու, ես դեռ քաղաքապետ ժամանակ երկու անգամ հեռուստատեսությամբ հայտարարել եմ, որ Քրիստոսի նման պատրաստ եմ իմ քաջ ժողովրդին ծառայելու համեմատած պետական չինովնիկների հետ: Ես աշխատել եմ իմ ժողովրդի համար,սիրում եմ աբովյանցիներին, ծակ շալվարով մեծացել եմ այս քաղաքում ու մարդ եմ դառել ու ծառայել:Ես կարող էի գնալ ԱՄՆ, իմ երեխաների մոտ, որոնք այնտեղ պետական աշխատանք ունեն, ավարտել են համալսարաններ, բայց ես չեմ գնացել, որովհետեւ սիրում եմ իմ երկիրը, քաղաքը»:



Կարո Իսրայելյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» մայիսի 9-ի համարում: