Ճոյտի որդին էլ ներկայացավ ոստիկանություն

Ճոյտի որդին էլ ներկայացավ ոստիկանություն

Ոստիկանության լրատվական բաժնից Hraparak.am-ին տեղեկացրեցին, որ այսօր ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել և բացատրություն է տվել Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) որդին՝ Արայիկ Հակոբյանը։ Հիշեցնենք, որ հայր և որդի կասկածվում են Էջմիածնի 38-ամյա բնակիչ Պարույր Թորոյանին ծեծի ենթարկելու մեջ։ «Հետաքննությունը ավարտվել է, նյութերն ուղարկել ենք քննչական կոմիտե և այս պահին ընթանում է նախաքննություն»։



Հիշեցնենք նաև, որ Հակոբ Հակոբյանը ավելի վաղ Hraparak.am—ի հետ զրույցում տեղեկացրել էր, իրենք որևէ մեկին չեն ծեծել, այլ ընդհակառակը օգնության են հասել։