Բավականին լավ ու կառուցողական քննարկում էր, ահագին մարդ էինք

Բավականին լավ ու կառուցողական քննարկում էր, ահագին մարդ էինք

Բաղրամյան 26-ը կրկին իր դռներն է բացել ոչ իշխանականների առջեւ, նախագահականի այցելուների առաջամարտիկը ԲՀԿ-ն է, որը  ոչ վաղ անցյալում կոկորդ էր պատռում, թե այդ փոփոխությունները բացառապես ռեժիմի վերարտադրման նպատակով են, ինչին իրենք դեմ են, մինչեւ վերջերս էլ ԲՀԿ-ից թմբկահարում էին, թե իրենց դիրքորոշումը չի փոխվել, բայց մի քանի օր է նույն կրքով հրաժարվում են «ոչ»-ի ճակատից ու հայտարարում, թե իրավիճակ է փոխվել:Ի՞նչ է փոխվել եւ կոնկրետ ինչ են քննարկել նախագահականում, զրուցեցինք ԲՀԿ-ի պատվիրակության կազմում Բաղրամյան 26 այցելած պատգամավոր Աբրահամ Մանուկյանի հետ:



-Մենք քննարկեցինք Սահմանադրական բարեփոխումների հարցը, մեր առաջարկները ներկայացրեցինք, որոշակի հարցեր կան, որ պետք է էլի քննարկվեն, առաջարկություններ կան մեր կողմից արված, որոնք որ էլի կընդունվեն եւ ըստ այդմ էլ քվեարկությամբ մեր դիրքորոշումը կհայտնենք:



-Կոնկրետ ի՞նչ առաջարկներ է ներկայացրել ԲՀԿ-ն:



-Մի քանի առանցքային առաջարկների վերաբերյալ խոսակցություն եղավ:



-Օրինակներ կբերե՞ք, կայուն մեծամասնություն ձեւավորելու վերաբերյալ դրույթն օրինակ մտնու՞մ է ձեր առաջարկների մեջ:



-Ասենք՝ 100-րդ կետի վերաբերյալ ունեինք,մի խոսքով բազմաթիվ կետերի վերաբերյալ, որպեսզի երկար չասեմ, կարճ ասում եմ, կարող եք մեր մամուլի խոսնակին զանգել եւ ինքն ավելի մանրամասն կասի:Այսինքն՝ համաձայնության եկանք, որ դրանք կքննարկվեն եւ կվերանայվեն, ի վերջո, ԱԺ էլ որ մտնի, հո, վերջնական չի դա, քննարկում է լինելու, կքննարկենք եւ մեր կողմից առաջ քաշված առաջարկները կընդունվեն:



-Այսինքն Ձեզ երաշխիքներ են տվե՞լ, որ Ձեր առաջարկներն անպայման կընդունեն:



-Քննարկման ֆորմատն այնպիսին էր, որ վստահ եմ կընդունվեն:



-Պարոն Մանուկյան, ի՞նչ փոխվեց շատ կարճ ժամանակում, որ ԲՀԿ-ն այսքան մերձեցավ իշխանության հետ, Միքայել Մելքումյանն օրեր առաջ ասել էր, թե իրավիճակ է փոխվել եւ եթե իշխանությունը լավ բան է անում, ինչու՞ չգնահատել, կմանրամասնե՞ք՞, թե ինչի մասին է խոսքը, ինչ իրավիճակ է փոխվել, ԲՀԿ-ն մինչեւ վերջերս ասում էր, թե սահմանադրականի հարցում դիրքորոշումը չի փոխել եւ էլի դեմ է, իսկ հիմա՞…



-Ես չեմ կարծում, որ ինչ որ բան է փոխվել, ԲՀԿ-ն նույն ԲՀԿ-ն ա, բնականոն իր աշխատանքները շարունակում է, բայց բոլորովին ասել «ոչ» ու չքննարկել, այսօրվա քննարկումը մեր համար շատ օբյեկտիվ էր եւ միեւնույն ժամանակ ես կարող եմ նաեւ շեշտով ասել, որ բավականին լավ ու կառուցողական քննարկում էր, ահագին մարդ էինք՝ մենք հինգն էինք, իրենք էլ էին հինգը:



-Եթե ԲՀԿ-ն նույն ԲՀԿ-ն է, ինչպես դուք եք վստահեցնում, ինչո՞ւ է քննարկում սահմանադրական բարեփոխումների թեման, ինչու է կողմ ներկայացված նախագծին: Չէ՞ որ ամիսներ առաջ եւ ոչ վաղ անցյալում ԲՀԿ-ից հայտարարություններ էին հնչում, թե Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն չկա, հետո ձեր առարկությունները խորհրդարանական մոդելի վերաբերյալ էր, իսկ ընդհանրապես վստահեցնում էիք, որ խնդիրը օրենքների ու սահմանադրությունների մեջ չէ, այլ դրանք կյանքի կոչելու պատրաստակամության պակասի:



-Բայց դրանից մի քանի տարի առաջ էլ, մենք ինքներս մեր ծրագրի մեջ ներառել էինք, որ պառլամենտական մոդելն ամենալավն է, ճիշտ ա՞…



Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի վաղվա համարում: