Պետք չէ Հայաստանում ազգային փոքրամասնությունների ռումբը դնել. Գուրգեն Արսենյան

Պետք չէ Հայաստանում ազգային փոքրամասնությունների ռումբը դնել. Գուրգեն Արսենյան

Պետք չէ Հայաստանում ազգային փոքրամասնությունների ռումբը դնել: Սեպտեմբերի 18-ին Սահմանադրության բարեփոխումների առիթով հրավիրված խորհրդարանի արտահերթ նիստին այս մասին հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:



Նա վիճելի անվանեց դրույթը, որով ազգային փոքրամասնությունները խորհրդարանում տեղեր են ստանալու առանձին կարգով:



«Ստացվում է, որ մենք նրանց երկրորդ կարգի քաղաքացի ենք դարձնում եւ խոստովանում, որ սովորական կարգով նրանք չեն կարողանա խորհրդարանում հայտնվել: Իրականում այդպես չէ: Դրա վառ օրինակն է խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը (ազգությամբ՝ հույն - խմբ.)»,- հայտարարեց Արսենյանը:



Նրա կարծիքով, պետք չէ ազգային փոքրամասնությունների հարցից ռումբ ստեղծել, որը հետագայում ինչ-որ մեկը կարող է պայթեցնել, եւ չի բացառվում, որ նաեւ դրսից: