Հարցը կդրվի քվեարկության

Հարցը  կդրվի քվեարկության

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամները նորից կայցելեն խորհրդարանական խմբակցություններին: Այցը նախատեսվում է հաջորդ շաբաթ, իսկ նպատակը խորհրդարանում ներկայացված ուժերից վերջնական առաջարկներ լսելն է:



Անցած ուրբաթ, խորհրդարանի արտահերթ նիստում ավարտվեց Սերժ Սարգսյանի ներկայացրած սահմանադրության նախագծի քննարկումը, նախագիծը հանրաքվեի դնելու հարցն ԱԺ քվեարկությանը կդրվի հաջորդ քառօրյային, որը կմեկնարկի հոկտեմբերի 5-ին: Մինչ այդ խորհրդարանում նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը կլսի խմբակցությունների առաջարկները, հետո դրանք կներկայացնի Սերժ Սարգսյանին, իսկ հաջորդ քառօրյայում էլ խորհրդարանին կներկայացնի, թե որ առաջարկներն են ընդունվել, որոնք մերժվել, ու հարցն անմիջապես կդրվի քվեարկության: