Հայտնի են դարձել Օբամայի և Պուտինի հանդիպման ժամկետն ու քննարկվելիք թեմաները

Հայտնի են դարձել Օբամայի և Պուտինի հանդիպման ժամկետն ու քննարկվելիք թեմաները

Սպիտակ տնից հայտնել են , որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստին սեպտեմբերի 28-ին: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն:
Սպիտակ տանը կից ազգային անվտանգության Խորհրդի ավագ տնօրեն Սելեստա Վալանդերի խոսքերով, Պբամայի համար հանդիպման նպատակը պարզելն է, թե ինչպես է Ռուսաստանը մեծացնելով իր ռազմական ներկայությունը Սիրիայում, պատրաստվում դիմակայել «Իսլամական պետությանը»:
Դրանից բացի, Օբաման մտադիր է հիշեցնել Պուտինին Մինսկում ձեռք բերված համաձայնությունների կատարման պատասխանատվության մասին, մասնավորապես` մինչև տարվա վերջ դադարեցնել Ուկրաինայի արևելքում ռազմական ազդեցությունը:
Սօիտակ տնից հաղորդել են նաև, որ Օբաման ներկա կլինի ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստին սեպտեմբերի 27- 29-ին: