Ինչպես ապրել բաժանումը

Ինչպես ապրել բաժանումը

Վաղ թե ուշ ցանկացած զույգ ստիպված է լինում անցնել բաժանման փորձություն: Երկարատև գործուղումներ, բանակում ծառայել և մի շարք այլ պատճառներ ստիպում են սիրող զույգերին հեռու լինել միմյանցից: Ինտերնետի մեր դարաշրջանում շփվել սիրելիի հետ կարելի է իհարկե նաև տարածության վրա` տարբեր կապի միջոցների օգնությամբ: Կարելի է միասին ֆիլմ նայել, երաժշտություն լսել, նկարներով փոխանակվել և ուղղակի շփվել: Կանայք որպես կանոն ավելի հուզական են ապրում բաժանումը, կարող են լաց լինել, իրենց տանջել վախերով, կասկածներով: Այդ ժամանակ էլ սկսվում են ուշ զանգերը, հարցաքննությունները, հարաբերություններ պարզելը: Կնոջ այսպիսի պահվածքը կարող է փչացնել հարաբերությունները: Զուգընկերոջը հիշեցնել, որ սպասում եք, սիրում եք և կարոտում անհրաժեշտ է հարաբերությունների պահպանման և հոգևոր մտերմության համար: Պետք չէ փակվել, մնալ անընդհատ մենակ, կենտրոնանալ տխուր մտքերի վրա: Կարելի է հանդիպել հին ընկերների, հարազատների հետ, դուրս գալ ինչ-որ տեղ: Ստեղծված ազատ ժամանակը կարելի է առավելագույնս օգտակար դարձնել Ձեզ համար և նոր զբաղմունքներ ունենալ: Սրանք կարող են լինել որոշակի սպորտաձևով զբաղվելը, թանգարաններ, թատրոններ անցելությունները: Կանանց վրա դրական է ազդում իրենցով զբաղվելը, գեղեցկության սրահներ այցելությունը եւ իհարկե շոփինգը: Խնամքը սեփական անձի նկատմամբ դրական է ազդում է կնոջ ինքնագնահատականի վրա: Տղամարդիկ կարող են աշխատանքով տարվել, կարելի է զբաղվել ինքնազարգացմամբ, այնպիսի բաներով, ինչի համար երբեք ժամանակ չեք ունեցել: Իսկ եթե ուզում եք հանգստանալ, ապա կարող եք ընտրել նաեւ ակտիվ հանգիստը: