Գերմանիայում կանխատեսում են մինչև տարեվերջ մեկևկես միլիոն միգրանտի ներթափանցում

Գերմանիայում կանխատեսում են մինչև տարեվերջ մեկևկես միլիոն միգրանտի ներթափանցում

Հոկտեմբերի 5-ին Գերմանիայի կառավարությունը հրապարակել է զեկույց, որում նշվում է, որ մինչև տարեվերջ մեկևկես միլիոն միգրանտ կներթափանցի երկիր, ինչը մեկևկես անգամ ավելին է, քան նախորդ կանխատեսումները: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն՝ հղում անելով «Bild»-ին:



«Միգրացիոն ճնշումը կաճի նաև հետագայում: Մենք չորրորդ եռամսյակում ակնկալում ենք ամեն օր յոթից մինչև տաս հազար ապօրինի սահմանի հատում: Փախստականներիմեծ քանակությունը լուրջ բեռ կդառնա հողերի և մունիցիպալ իշխանությունների համար», - ասված է զեկույցում:



Բեռլինում նաև մտավախություն կա, որ բոլոր նրանք, ովքեր ապաստան են ստացել, Գերմանիա կբերեն նաև իրենց ազգականներին: Հաշվի առնելով մերձավորարևելայն երկրներում մեծ ընտանիքների ավանական սովորությունը, դա նշանակում է, որ յուրաքանչյուր փախսականին բաժին կհասնի չորսից մինչև ութ ազգական, ովքեր վաղ թե ուշ կհայտնվեն Գերմանիայում: