Ըստ Պենտագոնի ղեկավարի, Ռուսաստանն առաջիկայում Սիրիայի պատճառով լուրջ կորուստներ կկրի

Ըստ Պենտագոնի ղեկավարի, Ռուսաստանն առաջիկայում Սիրիայի պատճառով լուրջ կորուստներ կկրի

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը, Բրյուսելում մամուլի ասուլիսին իր ելույթի ժամանակ կանխատեսել է, որ մոտ ժամանակներ Ռուսաստանը լուրջ կորուստներ կունենա կապված Սիրիայի հակամարտության հետ: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն:



«Այդ գործողությունները իրենց հետևանքները կունենան առաջին հերթին Ռուսաստանի համար: Ես չեմ զարմանա, եթե ՌԴ ուժերը կորուստներ կրեն արդեն իսկ մոտ ժամանակներս, կամ երկրում ահաբեկչություններ սկսեն» - ասել է ամերիկյան ռազմական գերատեսչության ղեկավարը: Նա նաև հայտնել է, որ Վաշինգտոնը պատրաստ է համագործակցել Մոսկվայի հետ, միայն եթե ՌԴ-ն փոխի իր քաղաքականության ռազմավարությունը: