Ֆրանսիական «Ռաֆալի»-ները ռմբակոծել են Սիրիայում իսլամիստների ճամբարը

Ֆրանսիական «Ռաֆալի»-ները ռմբակոծել են Սիրիայում իսլամիստների ճամբարը

Հոկտեմբերի 9-ի գիշերը Ֆրանսիայի ՌՕՈՒ-ն ավիահարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայինների մարզումային ճամբարներին: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն՝ հղում անելով Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հայտարարությանը:



«Ֆրանսիան գրոհել է «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերի վրա Սիրիայի Ռաքքա քաղաքում: Սա մեր ոչ առաջին և իհարկե ոչ վերջին օպերացիան է: «Ռաֆալի» ռմբակոծիչները ռումբեր են նետել գրոհայինների ճամբարների վրա: Մեր առջև դրված խնդիրը կատարված է», - հայտարարել է ռազմական գերատեսչության ղեկավարը:
Հիշեցնենք, որ Սիրիայում իսլամիստների դիրքերին ֆրանսիական ՌՕՈՒ-ն իր առաջին ավիահարվածները հասցրել է դեռևս սեպտեմբերի 30-ին: