Ստամբուլում բացվել է ցուցահանդես՝ նվիրված հայոց Մեծ եղեռնին

Ստամբուլում բացվել է ցուցահանդես՝ նվիրված հայոց Մեծ եղեռնին

Ստամբուլում, սեպտեմբերի 3-ից մեկնարկած ցուցադրությունը՝ նվիրված 1915 թվականի հայոց մեծ ողբերգությանը, դեռ շարունակվում է:



«Թոռները» խորագիրը կրող ցուցահանդեսին անդրադարձել է թուրաքական Bianet կայքը, նշելով, որ այն շարունակվելու է մինչև նոյեմբերի 1-ը: Ցուցահանդեսում տեղ գտած գործերը պատմում են հնամենի պատմության, դրա արմատների ու հետևանքների, հոգեբանական ու սոցիալական կողմերի մասին:



Ցուցահանդեսի կազմակերպիչը Արգենտինայում ու Գերմանիայում ստեղծագործող նկարչուհի Սիլվինա Տեր-Մկրտչյանն է, իսկ նկարները աշխարհի տարբեր երկրների հայ արվեստագետների գործեր են: