Օբամայի ադմինիստրացիայում հերքել են Սիրիայում ցամաքային գործողություններ սկսելու մտադրության մասին տեղեկությունները

Օբամայի ադմինիստրացիայում հերքել են Սիրիայում ցամաքային գործողություններ սկսելու մտադրության մասին տեղեկությունները

Հոկտեմբերի 27-ին Վաշինգտոնում կայացած բրիֆինգին Սպիտակ տան ներկայացուցիչ Էրիք Շուլցը հայտարարել է,որ ԱՄՆ-ը մտադիր է զերծ մնալ Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ցամաքային օպերացիա իրականացնելուց: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն:



«Մենք մտադրություն չունենք Սիրիայում իրականացնել երկարաժամկետ, լայնամասշտաբ ռազմական գործողություններ, ինչպիսիք մեր երկիրը իրականացնում է Իրաքում և Աֆղանստանում », - հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մամուլի քարտուղարը, հավելելով, որ Վաշինգտոնը հնարավոր է համարում որոշակի հանգամանքներում «իր գործընկերների հետ սահմանափակ օպերացիաների անցկացումը»: