Ի՞նչ մեղրամիս, Գագիկ Ծառուկյանը դուրս է եկել քաղաքականությունից

Ի՞նչ մեղրամիս, Գագիկ Ծառուկյանը դուրս է եկել քաղաքականությունից

Աբրահամ Մանուկյանին, որի մասին գրվեց, որ ապագայում կստանձնի ԲՀ կուսակցության ղեկը, հարցրինք. Գագիկ Ծառուկյանին հանդիպո՞ւմ եք, ի՞նչ հարաբերությունների մեջ եք, ասում են` վերջին շրջանում «էն չեք», ինքը շատ է սառել ԲՀԿ-ականների նկատմամբ, դիստանցիա է պահում: «Նորմալ-ընկերական»: Հանդիպո՞ւմ եք: «Դե` արձակուրդներ էին. ամառ էր, ինքն էստեղ չէր, ես էստեղ չէի, բայց հանդիպում ենք»: Ո՞նց եք վերաբերվում վերջին ամիսների Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան «մեղրամսին»: «Ի՞նչ մեղրամիսի մասին է խոսքը»: Դե` միասին միջոցառումների են մասնակցում, քեֆ-ծնունդ-կնունք, միասին բացեցին օլիմպիական կենտրոնը, Ծաղկաձորում սպորտային միջոցառումներ են անում, իրար կենաց խմում: «Բա էդ դեպքում ի՞նչ մեղրամիս-բան»: Քաղաքական մեղրամսի մասին է խոսքը: «Էդպես էլ ասեք, ոչ թե բառախաղ արեք, հետո էլ` Ծառուկյանը քաղաքականությունից դուրս է այլեւս, նա չի զբաղվում քաղաքականությամբ` միանշանակ»: Իսկ ինչպե՞ս են հարաբերությունները ԲՀԿ նախագահի հետ, ասում են` կարող է Դուք լինեք հաջորդը: «Չկա նման բան` չկա-չկա, իսկ տիկին Զոհրաբյանի հետ մեր հարաբերությունները շատ լավ` աշխատանքային են»: