«Սենց տոլմա՜ մենակ մամայիս մոտա ստացվում, անմահականա»

«Սենց տոլմա՜ մենակ  մամայիս մոտա ստացվում, անմահականա»

Ահա թե ինչ է պատմում Լուսիկ Մնացականյանն Աիդա Սարգսյանի մոր՝ իր մտերմուհու մասին.



-Մեր կողքի շենքում էին ապրում, լավ,բարի, կամեցող կին էր: Նրան շատ էին սիրում: -Մի անգամ իրանց տուն մտա ու սկսեցի բարձր ձայնով երգել... «Լուսին ով լուսին, չտեսար յարիս... »



Սվետը /Աիդայի մայրը/ միանգամից ելավ դեմս ու ասաց՝ ադամանդ եմ տալիս քեզ...



Աիդան ասաց՝ մնա մեզ հետ ճաշի, մամաս տոլմա է պատրաստել, ասացի՝ չեմ կարա, շտապում եմ, ասաց սենց տոլմա՜ մենակ մամայիս մոտա ստացվում, անմահականա, կփոշմանես...



Շատ հյուրասեր էր... ու շատ մաքրասեր...



Հողին հանձնելուց առաջ Լուսիկը / դերձակ է ու Սվետան իր մտերիմն ու լավ հաճախարդն էր/  բանաստեղծություն ձոնեց Սվետային.



Եթե ծաղիկ ունեք տալու,
Խնդրում եմ ձեզ
Այսօր տվեք...
Սառն անկենդան հողիս վրա
Խնդրում եմ այն ինձ չբերեք...
Եթե երկու քաղցր խոսք կա,
Որ պահել եք վաղվա համար,
Պատասխանը դուք չեք լսի.
Խնդրում եմ ձեզ
Այսօր ասեք...
Թե չպարզված խոսքեր ունեք,
Այսօր եկեք պարզաբանենք,
Հաշտ բաժանվենք:



Խնդրում եմ ձեզ
Այսօր եկեք:



ՀԳ Ցավալին այն է՝ բոլորը խոսում են, որ Սվետայի հիվանդությունը չեղավ նրա մահվան պատճառը: Նույն բանն ասաց նաև նրա մտերմուհին: 



Աիդան մի ողջ աշխարհ կորցրեց:



Հասմիկ Բաբաջանյան