Եգիպտոսի իշխանությունները փոխել են Շարմ-էլ-Շեյխի օդանավակայանի ղեկավարին

Եգիպտոսի իշխանությունները փոխել են Շարմ-էլ-Շեյխի օդանավակայանի ղեկավարին

Նոյեմբերի 5-ին «Associated Press»-ը հրապարակել է տեղեկություն, ըստ որի Եգիպտոսի իշխանությունները փոխել են Շարմ-էլ-Շեյխի օդանավակայանի ղեկավարին: Այս մասին հաղորդում է «lenta.ru»-ն:



Օդանավակայանների սպասարկման հարցերով Եգիպտոսի պետական ընկերության նախագահ Ադել Մախգուբը հայտարարել է, որ այդ փոփոխությունը կապված չէ օդանավակայանի անվտանգության անբավարար ապահովման վերաբերյալ ԶԼՄ-ների կողմից արված հոռետեսեկան արտահայտությունների հետ: Նրա խոսքերով, նախկին ղեկավար Աբդել-Վահաբ Ալին կբաղեցնի իր տեղակալի պաշտոնը, իսկ օդանավակայանի ղեկավարի պաշտոնում նշանակվել է Իմադ ալ-Բալասին, ով մինչև վերջերս քաղաքացիական չվերթների օդաչու էր:



Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Մեծ Բրիտանիայի իշխանությունները դադարեցրել էին Շարմ-էլ-Շեյխի օդանավակայանից բրիտանական ինքնաթիռների թռիչքները: Դա արվել էր այն նպատակով,որպեսզի Ալբիոնի հատուկ ծառայությունները կարողանան համոզվել թռիչքից առաջ ինքնաթիռների անվտանգության մեջ: