Կնայեմ՝ կասեմ

Կնայեմ՝ կասեմ

Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար, սահմանադրական հանրաքվեի կենտրոնական շտաբի պետի տեղակալ Արմեն Երիցյանին հարցրինք՝ որպես շոուների մեծ մասնագետ, էքստրեմալ իրավիճակների, կամուրջների վրա ինքնասպանների «փրկիչ», չե՞ք պատրաստվում մասնակցել «այո-ոչ»-ի ուղիղ եթերին՝ ռեալիթի շոուին։ «Ոչ, ես այլ էքստրեմալ վիճակներ եմ սիրում, օրինակ՝ դահուկ քշել»,- հումորին հումորով պատասխանեց նախարար Երիցյանը, իսկ ավելի լուրջ՝ նա չէր տեսել հեռուստատեսության ուղիղ եթերով հեռարձակվող ռեալիթի շոուն, խոստացավ նայել, հետո կարծիք հայտնել: Իսկ ՀՀԿ «Այո»-ի շտաբի գործերից ասաց, որ ամեն ինչ «իր հունով» ընթանում է: Փող բաժանելու մասին խոսակցություններ կա՞ն արդեն։ «Չկան»,- օդում կանխեց շտաբի պետի տեղակալը: