Համերաշխ բյուջե

Համերաշխ բյուջե

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կաբինետի ներկայացրած հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի՝ բյուջեի քննարկումը խորհրդարանում անցել է քաղաքական համերաշխության մթնոլորտում: Տիգրան Սարգսյանի կաբինետին բզկտող ընդդիմադիրներն անհամեմատ մեղմ են եղել իրենց ելույթներում ու գնահատականներում: Առաջին ընդմիջումից ու կառավարության անդամների՝ խորհրդարանից հեռանալուց հետո նիստերի դահլիճում հաշվված ընդդիմադիր պատգամավորներ են մնացել: Ստեղծվել է մի վիճակ, երբ խորհրդարանում Հովիկ Աբրահամյանի կաբինետի ամենաանողոք քննադատները նախկին կոալիցիոն ՕԵԿ-ականներն են մնացել: