Ձեր «այո»- ն կամ «ոչ»- ը մեր ի՞նչը կփոխի. շոուն Գյումրի էր հասել

Ձեր «այո»- ն կամ «ոչ»- ը մեր ի՞նչը կփոխի. շոուն Գյումրի էր հասել

«Այո»-ի և «ոչ»-ի քարոզիչներն այսօր Գյումրիում էին: Քարոզի մեկնարկը տրվեց Գյումրու «Բագրատունյաց» պուրակից, այնուհետև եղան քաղաքի տարբեր թաղամասերում:



Ներկայացրել են ինչպես «այո»-ի, այնպես էլ «ոչ»-ի առավելություններն ու թերությունները:



Պետք է նշենք, որ «Բագրատունյաց» պուրակը սակավամարդ էր: Հավաքվածներն հիմնականում դպրոցների և թանգարանների աշխատակիցներն էին, որոնք քարոզարշավին մասնակցելու մասին տեղեկացել էին տնօրեններից:



«Ոչ»-ի կողմնակից Գուրգեն Եղիազարյանն ասաց. «Տեսեք, ովքեր են հավաքվել. մարդիկ, որ կարող են կորցնել իրենց աշխատանքը, ստիպված եկել են»:



«Այո»-ի կողմնակից ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանն էլ խոստովանեց, որ նկատել է` Գյումրիում «ոչ»- ը գերիշխող է:



Երկու ճակատի ներկայացուցիչները, մի քանի ժամ պտտելով Գյումրու կիսադատարկ փողոցներով, համարել են իրենց առաքելությունը ավարտված և ինքնաբավ հեռացել:



Իսկ ահա անցորդ գյումրեցիներն անկեղծորեն արտահայտվեցին` «Ձեր «այո»-ն կամ «ոչ»- ը մեր ի՞նչը կփոխի, մեր դարդն էնքան շատ է, որ հեչ հավես չունինք»:



Արևիկ ՀԱԿՈԲՅԱՆ



Գյումրի