Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամյանին

Բակո Սահակյանը  ցավակցական հեռագիր է հղել ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամյանին

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին ցավակցական հեռագիր է հղել ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանին:



Հեռագրում ասված է.



«Հարգելի Արշավիր Սուրենի,



Խոր ցավով տեղեկացա Ձեր սիրելի հոր` Սուրեն Ղարամյանի մահվան մասին:
Նա եղել է Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից, իր ժողովրդին, հայրենիքին ու ընտանիքին նվիրված մարդ, պարկեշտ անձնավորություն եւ լավ ընկեր:



Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից անդառնալի կորստի այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ եւ հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով»: