Ըստ Լավրովի, Ռուսաստանը ՆԱՏՕ-ին շատ հարցեր ունի տալու

Ըստ Լավրովի, Ռուսաստանը ՆԱՏՕ-ին շատ հարցեր ունի տալու

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի անցկացմանը, քանի որ Ռուսաստանի մոտ Հյուսիս-ատլանտյան դաշինքին ուղղված բազմաթիվ հարցեր են կուտակվել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:



«Եթե հիմա պարոն Սթոլթենբերգին թույլատրել են դրսևորել նման նախաձեռնություն, ապա կհավաքվենք, կտեսնենք, կլսենք, թե ինչ են ուզում ՆԱՏՕ-ի գործընկերները մեզ ասել: Մեզ մոտ շատ-շատ հարցեր են կուտակվել ՆԱՏՕ-ի հանդեպ, այդ թվում առ այն, թե ինչպես են խախտվում պայմանավորվածությունները, որոնք առկա են Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակում,- ասել է Լավրովը: