Բրիտանացի լեյբորիստների առաջնորդը կոչ է անում պարզել «Իսլամական պետություն»-ից նավթ գնող երկրների ցանկը

Բրիտանացի լեյբորիստների առաջնորդը կոչ է անում պարզել «Իսլամական պետություն»-ից նավթ գնող երկրների ցանկը

Մեծ Բրիտանիայի լեյբորիստական կուսակցությանն առաջնորդ Ջերեմի Քորբինը՝ երկրի խորհրդարանում «Իսլամական պետության» դիրքերին բրիտանական ՌՕՈՒ կողմից ավիահարվածներ հասցնելու հարցերի քննարկման ժամանակ հայտարարել է, որ ժամանակն է պարզելը, թե որ երկրներն են «Իսլամական պետություն»-ից նավթ գնում: Այս մասին հաղորդում է «gazeta.ru»-ն:



«Ես կարծում եմ, որ ժամանակն է պարզել, թե հենց՛ ով է «Իսլամական պետություն»-ից նավթ գնում, ով է դա ֆինանսավորում, որ բանկերն են իրականացնում ֆինանսական տրանսակցիաները և թե տարածաշրջանի որ երկրներն են ներքաշված դրա մեջ», - հայտարարել է բրիտանացի լեյբորիստների առաջնորդը: