Իսպանիայի Սահմանադրական դատարանն անվավեր է ճանաչել Կատալոնիայում ընդունած անկախության բանաձևը

Իսպանիայի Սահմանադրական դատարանն անվավեր է ճանաչել Կատալոնիայում ընդունած անկախության բանաձևը

Իսպանիայի Սահմանադրական դատարանն անվավեր է ճանաչել Կատալոնիայում ընդունած անկախության բանաձևը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters-ին:



Հիշեցնենք, որ ս.թ. նոյեմբերին Կատալոնիայի խորհրդարանն ընդունել է Իսպանիայից անկախության բանաձևը և 18 ամսվա ընթացքում անկախ պետության ձևավորման ծրագիր է մշակել:



Իր հերթին Իսպանիայի կառավարությունը, վիճարկելով Կատալոնիայի անկախության բանաձևը, բողոքարկեց այդ որոշումը՝ երկրի Սահմանադրական դատարանում: Ահա և Սահմանադրական դատարանն իր որոշումը կայացրեց: