Սահմանադրական փոփոխություններ իրականացնելու գաղափարը հայաստանյան ծնունդ չի կարող լինել

Սահմանադրական փոփոխություններ իրականացնելու գաղափարը հայաստանյան ծնունդ չի կարող լինել

Ստորև ներկայացնում ենք Պահպանողական կուսակցության Կենտրոնական խորհուրդի հայտարարությունը



Այս ճակատագրական պահին, երբ մեր ամբողջ տարածաշրջանում գերլարված իրադրություն է, երբ անհրաժեշտ է ներազգային ուժերի զորակոչում, Սահմանադրական փոփոխություններ իրականացնելու գաղափարը հայաստանյան ծնունդ չի կարող լինել, քանի որ ոչ մի հայ ինքնին դավաճան չէ: Այն պարտադրված է, ինչպես Եվրասիական միություն մտնելու որոշումը: Եթե վերջինի համար քաղաքացիների կարծիքը չհարցվեց, ապա այժմ հնարավորություն կա մերժելու մեր երկրի ապակայունացմանն ու հասարակության ատոմիզացմանը միտված դավադրությունը:



Պահպանողական կուսակցության Կենտրոնական խորհուրդը հորդորում է.
1. Հայաստանի դրածո իշխանություններին՝ գոնե մեկ անգամ դրսևորել պետական գիտակցություն՝ հետաձգելով հանրաքվեն մինչև առավել բարենպաստ ժամանակներ, և երկրի ներսում չսադրել բախումներ ու անկայունություն:
2. Հայաստանյան ընդդիմադիր ուժերին՝ զերծ մնալ փխրուն կայունությունը սասանող գործողություններից՝ արտաքին ուժերին թույլ չտալով թուլացած Հայաստանն ու հայության գործոնը հերթական անգամ որպես մանրադրամ օգտագործել իրենց շահերի համար:
3. Հայաստանի արժանապատիվ քաղաքացիներին՝ սահմանադրական օտարածին փոփոխությունների հանրաքվեին մասնակցությունը սահմանափակել քվեարկությամբ վճռական Ո՛Չ ասելով:
Սերունդները չեն ների մեզ, եթե կրկնենք 1920 թվականի հայ քաղաքական ընտրանու անհեռատեսությունը, որի պատճառով կորցրինք պետականությունը:



ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ