«Նոր Հայաստանի» երթն ավարտվեց. Ազատության հրապարակում երաժշտություն է հնչում

«Նոր Հայաստանի» երթն ավարտվեց. Ազատության հրապարակում երաժշտություն է հնչում

Ավարտվեցին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքն ու երթը

Այսօրվա երթի երթի մասնակիցները ԿԸՀ շենքի մոտից վերադարձել են Ազատության հրապարակ՝ որտեղ շարունակվելու է դեկտեմբերի 1-ից հայտարարած նստացույցը։



«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ կիրակի ժամը 12-ից սկսած կբավարարվեն հրապարակից արվող տեղեկատվական հաղորդումներով, իսկ հետո ազգովի կորոշեն անելիքներն ու կնվաճեն նոր Հայաստանը:



Ժիրայր Սեֆիլյանն էլ իր հերթին հայտարարել է, որ սպասելու են կիրակի գիշերվա կիրակի օրվա արդյունքներին։



Հնչում է երաժշտություն: Ազատության հրապարակում ուրախ տրամադրություն է: Չմրսելու համար երիտասարդները սկսել են պարել: