Վտանգը չի՞ անցել

Վտանգը չի՞ անցել

Ազգային ժողովում շարունակում են ավտոմատներով հսկողությունը շենքի անցակետերում եւ ողջ տարածքում։ Երեկ անվտանգության աշխատակիցներն էին անգամ շատացել, նրանց բոլորի կրծքից ինքնաձիգներ էին կախված: Նախկինում նրանք անզեն էին, զինվեցին Նորք-Մարաշի զինված խմբավորումը վնասազերծելուց մի քանի օր առաջ: Նախօրեին զինված հսկողություն են իրականացրել նաեւ կառավարության շենքում։ Հիշեցնենք, որ, ըստ լուրերի, խմբավորումը ծրագրել էր հարձակում գործել ԱԺ-ի, կառավարության, նախագահականի վրա: Թերեւս, իշխանությունը վստահ չէ, որ վտանգը վերացել է։