Էլ չկա նախկին էնտուզիազմը...

Էլ չկա նախկին էնտուզիազմը...

Պետական գերատեսչություններում այս օրերին ծանր հաշվարկների մեջ են: Ավանդական տարեվերջյան պարգեւավճարների փողերն են հաշվում՝ ում, ինչքան: Այս տարի հաստատ չեն կրկնվելու նախորդ տարիների ճոխ զամբյուղները եւ 13-րդ աշխատավարձը։ Գերատեսչությունների ղեկավարները փորձելու են ընդամենը սիմվոլիկ գումարներով «չփչացնել» ենթակաների տոնը: Ի դեպ, ԱԺ-ում, ըստ լուրերի, այս տարի ընդհանրապես պարգեւավճարներ չեն լինելու, իսկ գործարարները «թարգել» են նախկին ավանդույթը՝ իրենց արտադրանքից գործընկերներին ամանորյա զամբյուղներ նվիրելու սովորույթը: