Հունաստանը որոշել է ճանաչել Պաղեստին պետությունը

Հունաստանը որոշել է ճանաչել Պաղեստին պետությունը

Դեկտեմբերի 17-ի ուշ երեկոյան Հունաստանի խորհրդարանի արտաքին գործերի և ազգային պաշտպանության կոմիտեն միաձայն հաստատել է հատուկ բանաձևի տեքստը, որով կառավարությանը կոչ է անում ճանաչել Պաղեստին պետությունը: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:



Այդ տեքստը կկարդա խորհրդարանի նախագահ Նիկոս Վուցիսը, դեկտեմբերի 22-ին հատուկ պլենար նիստի ժամանակ: Դրան ներկա կլինի նաև Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը, որին կփոխանցեն բանաձևի տեքստը: Աբասը ելույթ կունենա սենատի դահլիճում:



Կոմիտեի անդամների կարծիքով` Պաղեստին պետության ճանաչումը կօգնի կառուցողական մթնոլորտ ստեղծել խաղաղության գործընթացի վերականգնման համար: