«Նոր Հայաստանը» շարունակում է պայքարը առայժմ մարզերում

«Նոր Հայաստանը» շարունակում է պայքարը առայժմ մարզերում

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը սահմանադրական հանրաքվեից հետո «ձեռքերը ծալած» չի նստում եւ շարունակում է իր պայքարը հանրապետության մարզերում։
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը մեր զրույցի ժամանակ նշեց, որ իրենք հետեւողական են եւ մարզային հանդիպումների միջոցով փորձում են ժողովրդի մեջ կոտրել վախի զգացումը։ «Առաջացել է հայի նոր տեսակ, որը սադրանքներով, բռնությամբ փորձում է վախի մթնոլորտ ստեղծել»,- ասում է Պետրոս Մակեյանը։



Եթե մինչեւ դեկտեմբերի 6-ը «Նոր Հայաստան»-ին չհաջողվեց համախմբել հանրությանը իշխանափոխության հասնելու նպատակով, ապա, ըստ Մակեյանի, դա չպետք է ընկճի իրենց։ Այժմ նրանք փորձում են այդ բացը լրացնել մարզեր այցելելով։
Այսօր էլ, Երեւանի Ազատության հրապարակում, ժամը 17.00-ին նրանք պատրաստվում են հրավիրել հանրահավաք եւ իրազեկել անելիքների մասին։