Հիմա ի՞նչ, արտասանե՞մ ԱԺ ամբիոնից, ասենք՝ նապաստակ, նապաստակ, ի՞նչ ես նստել ծառի տակ

Հիմա ի՞նչ, արտասանե՞մ ԱԺ ամբիոնից, ասենք՝ նապաստակ, նապաստակ, ի՞նչ ես նստել ծառի տակ

Ազգային Ժողովում շարույակվում է երեկվանից մեկնաիկած ՀՀ Վերահսկիչ պալատի 2014 թվականի գործունեության ծրագիրը: Քննարկման շրջանակներում ելույթ ունեցավ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նախ նշեց, թե երեք տարի ձգվող խորհրդարանական հրապարակային քննությունից հետո իրենց ի վերջո հաջողվեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի հետ կապված մի չնաշխարհիկ կոռուպցիոն մեխանիզմ բացահայտել։



«Այս բացահայտումն ուշանում էր, որովհետև վերջին մեկ տարվա ընթացքում հնարավոր չէր լինում ՎՊ նախագահին «բերման ենթարկել» Ազգային ժողով: Բայց ՎՊ նախագահը երեկ այստեղ էր, մեր կողքին նստած, եշև մենք մենք բոլորս շատ հպարտ էինք, որ Իշխպան Զաքարյանը երեկ այստեղ էր, մեր կողքին նստած՝ չնայած նա այսօր այստեղ չէ, մեր կողքին նստած»,-իր ելույթի նախաբանն այսպես սկսեց Փաշինյանը:



Հետո նա նորից հիշեցրեց Զաքարյանի կառուցած շքեղ առանձնատան մասին, թե ինչով է նա հիմնավորել այդ տան կառուցումը և այլն, սակայն Գալուստ Սահակյանը ընդհատեց նրան՝ հորդորելով հաշվետվություն ից խոսել, Իշխան Զաքարյանի հարցը չենք քննարկում այստեղ։



Փաշնյանն էլ հակադարձեց․ «Պարո՛ն Սահակյան, հիմա ի՞նչ, ուզում եք վերջին օրերի խորհրդարանի քննարկումների մակարդակին համապատասխան ելու՞յթ ունենամ։ Ասենք, Թողե՛ք, ելույթ եմ ունենում»։
«Շարունակեք Ձեր ելույթը, խորը մտքեր արտասանեք»,-խորհուրդ տվեց ԱԺ նախագահը։



Այդ պահին դահլիճից ամենայն հավանականությամբ ՀՀԿ խմբակցության պատգամավորերից մեկն էլ հեգնանքով առաջարկեց «Ծիտիկ-ծիտիկ»-ը արտասանել։ Փաշինյանն էլ պատասխանեց, թե «Ծիտիկ-ծիտիկը Ձեր խմբակցության պատասխան ելույթում հույս ունեմ՝ կհնչի»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ