Սառեցնում է

Սառեցնում է

«Հրապարակ» օրաթերթի խմբագրություն էր զանգահարել Երեւան քաղաքի բնակիչ, թոշակառու Արտակ Գաբրիելյանը։ Նա տեղեկացրեց, որ ինքը 1960թ. անդամակցում է Հայաստանի կոմունիստական կուսակցությանը, սակայն այժմ որոշել է սառեցնել այդ անդամակցությունը։ Պատճառն այն է, որ ՀԿԿ-ն որոշել էր աջակցել սահմանադրական փոփոխություններին։