Ազատամարտիկները անտարբեր չեն

Ազատամարտիկները անտարբեր չեն

Ազատամարտիկ Վարդան Մալխասյանը կարծում է, որ երկրի համար վճռորոշ ժամանակներ են, եւ ազատամարտիկները չեն կարող անտարբեր գտնվել։ Նա hraparak.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ մինչեւ տարեվերջ Ազատամարտիկների դաշինքը հանդես կգա հայտարարությամբ։



«Մենք չենք կարող կողքից անտարբեր նայել, որովհետեւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ամեն մի օրը երկիրը հասցնում է կործանման։ Մենք մեր հայտարարությամբ կճշտենք մեր հետագա անելիքները»,- ասաց Վարդան Մալխասյանը։ Իսկ Վարդան Մալխասյանը շտապում էր Ազատության հրապարակ՝ մասնակցելու «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կազմակերպած հանրահավաքին։