Հայտնի է դարձել Սիրիայում խորհրդարանական ընտրություններըի անցկացման ժամկետը

Հայտնի է դարձել Սիրիայում խորհրդարանական ընտրություններըի անցկացման ժամկետը

Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միկդադը հայտարարել է, որ Սիրիայի խորհրդարանական ընտրությունները ծրագրված են 2016 թ. առաջին կեսին։ Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն։
«Մենք հույս ունենք, որ ընտրությունները կանցկացվեն 2016-ի առաջին կեսին: Ինչ վերաբերում է երկրի նախագահի հետագա ճակատագրին, ապա գործող նախագահ Բաշար Ասադին ընտրել է ժողովուրդը նրա նկատմամբ մեծ հավատով, մինչդեռ մի շարք պետությունների հայտարարությունները՝ նախագահին փոխելու անհրաժեշտության մասին, Սիրիայում դիտարկվում են որպես միավորում ահաբեկիչների հետ՝ երկրի ղեկավարության վրա ճնշում գործադրելու համար», - ասել է Միկդադը: