Իրաքի քրդերը պատրաստվում են ինքնավարության կարգավիճակի մասին հանրաքվեի անցկացմանը

Իրաքի քրդերը պատրաստվում են ինքնավարության կարգավիճակի մասին հանրաքվեի անցկացմանը

Իրաքյան Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանին հանձնարարել է պատրաստվել ինքնավարության կարգավիճակի մասին հանրաքվեի անցկացման։ Այս մասին հաղորդում է «newsru.com»-ը։



Սպասվում է, որ մոտ ժամանակներս վարչակազմի ղեկավարը կհայտարարի նաև հանրաքվեի անցկացման ամսաթվի մասին։
Ավելի վաղ Բարզանին հայտարարել էր, որ Իրաքի քրդական ինքնավարությունը վճռական է տրամադրված հանրաքվեի անցկացման հարցում, և անկախության ձեռքբերումը ժամանակի հարց է։



Մայիսին Բարզանին հայտարարել էր, որ Քրդական ինքնավարության կարգավիճակի մասին հանրաքվեն տեղափոխվել է՝ ընդգծելով, որ ինքնավարության համար առաջնահերթություններից մեկը պայքարն է «Իսլամական պետության »դեմ, հանրաքվեն կանցակցվի դրա դեմ պայքարի ավարտից հետո: