Իսրայելն ու Թուրքիան ընթանում են երկկողմ հարաբերությունների կարգավոծման ճանապարհով

Իսրայելն ու Թուրքիան ընթանում են երկկողմ հարաբերությունների կարգավոծման ճանապարհով

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը Անկարայում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ իսրայելա-թուրքական բանակցությունները՝ ուղղված: Երկկողմ հարաբերությունների նորմալացմանը, հաջողությամբ շարունակվում են: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:



Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իսրայելը և Թուրքիան պատրաստել են հարաբերությունների կարգավորման համաձայնագրի նախագիծ, որը ներառում է դեսպանների վերադարձման և բնական գազի մատակարարման վերաբերյալ կետեր: Հիշեցնենք, որ Անկարան հարաբերությունների կարգավորման համար Իսրայելից պահանջել է ներողություն խնդրել «Ազատության նավատորմի» միջադեպի համար, զոհված թուրք քաղաքացիների ընտանիքներին վճարել փոխհատուցում և վերացնել Գազայի հատվածի շրջափակումը:



«Թուրքիայի և Իսրայելի միջև բանակցությունները շարունակվում են դրական ուղղությամբ: Թուրքիայի դիրքորոշումը «Ազատության նավատորմի» նկատմամբ չի փոխվել: Մենք ունենք 3 պարտադիր պայման: Նեթանյահուն ներողություն է խնդրել՝ կատարելով առաջին պայմանը: Մնացած երկուսով բանակցությունները հաջողությամբ շարունակվում են»,- ասել է Քուրթուլմուշը: