«ՉԻ». ՀՀԿ-ականներն ակնարկելու են Մանվել Գրիգորյանի սանձերը ձգելու հարցը

«ՉԻ». ՀՀԿ-ականներն ակնարկելու են Մանվել Գրիգորյանի սանձերը ձգելու հարցը

«Չորրորդ իշխանությունը» գրում է. «ՉԻ» հունվարի 11-ի համարում «Գեներալ Մանվելը դաժան ծեծի է ենթարկել Էջմիածնի քաղաքապետին» վերնագրի ներքո անդրադարձել էինք դեկտեմբերի 29-ին Էջմիածին քաղաքում տեղի ունեցած պատմությանը: Համաձայն դրա՝ էջմիածինցիներն ականատես էին եղել, թե ինչպես է գեներալը ծեծի ենթարկում այս անգամ Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանին:



Եվ ահա այս պատմության մեջ բավականին հետաքրքիր իրողություններ են բացահայտվում: «ՉԻ» տեղեկություններով՝ Հրաչիկ Աբգարյանն ու գեներալ Մանվել Գրիգորյանի մոտիկ ընկեր, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ են: Ասել է թե՝ Մանվել Գրիգորյանը ձեռք է բարձրացրել իր ընկերոջ՝ Սեյրան Սարոյանի սանիկի վրա: Բացի այս, Հրաչիկ Աբգարյանը կարկառուն եւ հին ՀՀԿ-ական է: Կարելի է ասել՝ Մանվելն ու Սեյրանը դեռ ֆիդայի էին «աշխատում», երբ Հրաչիկ Աբգարյանը համալրեց ՀՀԿ-ի շարքերը:



Ի դեպ՝ վերջինս բավականին մոտ հարաբերությունների մեջ է եղել ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ: Այս առումով Հրաչիկ Աբգարյանին ծեծի ենթարկելու փաստը հատկապես զայրացրել է հին ՀՀԿ-ականներին, որոնք մինչեւ Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ-ի «ռեֆորմներն» էլ ՀՀԿ-ական էին եւ իրենց համարում էին Գարեգին Նժդեհի ուսմունքի հետեւորդ:



Խոսակցություններ կան, որ հին ՀՀԿ-ականները որոշել են Սերժ Սարգսյանի հետ հանդիպման առաջին իսկ հնարավորության դեպքում՝ շոշափել տեղի ունեցածը՝ ակնարկելով գեներալ Մանվել Գրիգորյանի սանձերը ձգելու հարցը»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: