«ՉԻ». Ճշմարիտյանը կգնա արձակուրդ եւ այլեւս չի վերադառնա իր պաշտոնին

«ՉԻ». Ճշմարիտյանը կգնա արձակուրդ եւ այլեւս չի վերադառնա իր պաշտոնին

««ՉԻ» տեղեկություններով՝ այս օրերին ակտիվորեն քննարկվում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի՝ աշխատանքից ազատման հարցը: Ընդ որում՝ նախատեսված է, որ առաջիկայում նախարարը կգնա արձակուրդ եւ այլեւս չի վերադառնա իր պաշտոնին:



Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների պնդմամբ՝ Ճշմարիտյանը չի արդարացնում իրեն՝ իր ղեկավարած գերատեսչության աշխատանքներում:



Նշվում է, որ վերջինս իր պաշտոնավարման ժամանակահատվածում որեւէ ակնառու աշխատանք չի կատարել, ինչը «բացահայտել» է նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Դա եւս փաստում է, որ գործադիր մարմինը լքողներից մեկը Կարեն Ճշմարիտյանն է լինելու».- գրում է «Չորրորդ իշխանությունը»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: