Վա՜յ, հորս արև, էս ինչ կուպե ենք ընկել…

Վա՜յ,  հորս արև, էս ինչ կուպե ենք ընկել…

 Հ3-ով հեռարձակվող «Շաբաթ երեկո Կարմենի հետ» հեղինակային հաղորդումը բազում մարդկային որակների բացահայտման անսպառ աղբյուր է:



Ոչ ստանդարտ հարցերը շատ հաճախ զրուցակցին դնում են «եսի բնական վիճակի մեջ», ու մարդը մոռանում է, որ ինքը միայնակ չէ ու պատասխանատվություն ունի հանրության առաջ:



Շաբաթ օրը նայում էի հաղորդումը: Սեյրան Սարոյանն էր հյուրը: Գեներալ, պատգամավոր:



Գիտեի, որ մի «հանճարեղ բան պիտի ասի», բայց այդքա՜ն «հանճարեղ»:



Լրագրողը հարցնում է.



-Գիտե՞ք, որ վաղը Անառակի կիրակին է:



Գեներալն էլ պատասխանում է.



-Անառակները կիմանան, ես ի՞նչ իմանամ:



Մի կողմ դնելով Կարմենի անսպառ համբերությունն ու նրբանկատությունը, անցնենք մեր հավատավոր ժողովրդին:



Ստացվում է՝  իմացողներս անառակնե՞ր ենք, որ գիտենք արարչության երրորդ օրվա ու այս կյանքի երրորդ դարի խորհուրդը, որ կոչվում է «Անառակի կիրակի»: 



Նման պատասխանը լուրջ ընդունելն էլ անլրջություն է, բայց չգիտես ինչու սպասում էի, որ Կարմենը կասի՝



վա՜յ, հորս արև, էս ինչ կուպե ենք ընկել:



Հասմիկ Բաբաջանյան