Արթուր Բաղդասարյանը կղեկավարի քաղաքացիական համագործակցության պլատֆորմը

Արթուր Բաղդասարյանը կղեկավարի քաղաքացիական համագործակցության պլատֆորմը

Հաշվի առնելով լայն հանրության և լրատվամիջոցների՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության և նրա շուրջ համախմբված հասարակական կազմակերպությունների միջև հետագա համագործակցության ձևաչափի հետ կապված հետաքրքրությունը՝ պաշտոնապես հայտնում ենք, որ նախ՝ ի սկզբանե խնդիր չի դրվել, որպեսզի ՀԿ-ները լուծարվեն և միաձուլվեն «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, ավելին՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության և հասարակական կազմակերպությունների միջև կստեղծվի համագործակցության նոր ձևաչափ՝ քաղաքցիական համագործակցության պլատֆորմը, որը ինքնուրույն ձևաչափ է և ղեկավարվելու է պարոն Արթուր Բաղդասարյանի կողմից: Հկ-ների հետ աշխատանքները կորդինացնելու համար կստեղծվի համագործակցության շուջ 7 ուղղություններ և խմբեր, որի մասին վերջնական տեղեկություն կհրապարակվի գալիք շաբաթվա ընթացքում:



Ինչ վերաբերում է «Հայկական վերածննդի» շուրջ համախմբված հասարակական կազմակերպությունների ամբողջական ցանկի հրապարակմանը, ապա այն բազմիցս հրապարակվել է, ավելին՝ տեսանկարահանվել և լուսաբանվել է:



Էդգար Առաքելյան



«Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական մասի ղեկավար