«Ժողովուրդ». Վիճակագիրները շարունակում են իրենք իրենց գերազանցել

«Ժողովուրդ». Վիճակագիրները շարունակում են իրենք իրենց գերազանցել

«Ժողովուրդը» գրում է. ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականին գործազրկության միջին ցուցանիշը կազմել է 18,5 տոկոս` նախորդ տարվա միջին ցուցանիշից մոտ մեկ տոկոսով ավել: Սա այն դեպքում, երբ նույն ԱՎԾ-ի տվյալներով անցած տարվա չորրորդ եռամսյակի արդյունքներով գործազրկության մակարդակը եղել է 19,6 տոկոս: Այլ կերպ ասած՝ պաշտոնական վիճակագիրները շարունակում են իրենք իրենց գերազանցել: Ոչ մի «խաբեություն», այլ ընդամենը ձեռքերի ճարպկություն, արդյունքում գործազուրկների ընդհանուր թիվը մոտ 20 հազարով է, իսկ տոկոսին հաշվեկշիռը` ավելի քան մեկ տոկոսով: Ի դեպ, գործազրկության մակարդակն ավելի բարձր կլիներ, եթե Հայաստանից արտագաղթի մակարդակը անցած տարի այդքան մեծ եղած չլիներ: Հիշեցնենք, որ նույն պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցած տարի Հայաստանից հեռացել եւ չի վերադարձել 47 հազար 600 ՀՀ քաղաքացի:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: