Թուրքիան լարվածություն է առաջացնում Միջին Ասիայում

Թուրքիան լարվածություն է առաջացնում Միջին Ասիայում

Ինչպես գրում է parstoday.com-ի հայկական ծառայությունը, ԼՂ հիմնահարցին անդրադարձել է նաեւ իրանական մամուլը եւ ներկայացրել «Զավան» օրաթերթի հոդվածը ԼՂ հակամարտության վերաբերյալ, որտեղ նշվում է, որ Թուրքիայի կառավարությունը սրում է ԼՂ-ի հարցով Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությունը:



«ԼՂ-ում բախումների սկսվելուց հետո Թուրքիայի կողմնորոշումը հիմնված է եղել լարվածությունը սրելու վրա: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, անկողմնակալություն հայտարարելու և Հայաստանին ու Ադրբեջանին ինքնազսպվածության կոչ անելու փոխարեն, միակողմանիորեն հովանավորելով Բաքվին՝ սրել է լարվածությունը: Ռեջեփ Թայիբ Էրդողանը Սիրիայի խաղում պարտվեց ու ոչ միայն չկարողացավ կանխել այդ երկրում Ռուսաստանի դերակատարությունը, այլև արժանացավ Արևմուտքի իր դաշնակիցների սուր քննադատություններին»,- գրել է, մասնավորապես, «Ջավան» օրաթերթը: