Մտահոգիչ է, որ պաշտոնյաների մակարդակով հասցեական հայտարարություններ չեն հնչում

Մտահոգիչ է, որ պաշտոնյաների մակարդակով հասցեական հայտարարություններ չեն հնչում

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այսօր լրագրողներին ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ոչ միայն Բաքվում են նախատեսված, այլև Ստեփանակերտում։



Իսկ թե ինչ է սպասվում այդ հանդիպումների արդյուքնում, Քոչարյանն աաց․ «Բոլորիս համար ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից այն աննախադեպ քայլը, որը բերեց այս իրավիճակին, ակնհայտ է՝ դա չի կարող չմտահոգել և չառաջացնել առնվազն այդ ամենի քննարկում և համապատասխան քայլեր»։



Հետո Քոչարյանը հիշեցրեց, որ 2013 թվականին էր, երբ համանախագահ երկրների նախագահները՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, արել էին հայտարարություն, որտեղ բառացի ասված է․ «Ժամանակին ուժի կիրառումն էր, որ բերեց ներկա իրավիճակին, և նոր ուժի կիրառումը կբերի նոր տառապանքների, նոր ավերվածությունների, և դա կդատապարտվի միջազգային հանրության կողմից»։



Այն, ինչ որ հիմա տեղի ունեցավ, հենց դա է, կարծում է Քոչարյանն ու ավելացնում․ «Բնական է, հարցադրումը շատ հստակ է հնչում այն մասին, որ առանց Լեռնային Ղարաբաղի լիարժեք ներգրավման բանակցային գործընթացի մեջ, ապագա բանակցային գործընթացը չի լինի արդյունավետ»։ Նա նաև նշեց, որ եթե առհասարակ խոսք կարող է լինել բանակցային գործընթացի մասին, պետք է նախևառաջ կրակի դադարեցման ռեժիմը հստակ գործի։



Hraparak.am-ի հարցին, թե միջազգային հանրության կողմից այս պահին հստակ դատապարտող հայտարարություններ կա՞ն, և ո՞ր երկրների կողմից են դրանք, ՀՀ փոխարտգործնախարարն ասաց․ «Գիտե՞ք ինչ, եթե մենք ըդնհանուր նայում ենք, իհարկե, մեզ համար ցանկալի կլիներ, որ ավելի հասցեագրված, ավելի հստակ լիներ՝ պաշտոնյաներիի կողմից։ Իհարկե, կան մամուլի հրապարակումներ, որտեղ հստակ մատնանշվում է Ադրբեջանը և ատապաևտվում։ Բայց պաշտոնյաների կողմից այդ հստակությունը չկա, և դա մտահոգիչ է, և այդ ուղղությամբ էլ մենք պետք է աշխատենք, որովեհտև առ այսօր այն հանգամանքը, որ չեն եղել հասցեագրված այդ բոլոր հայտարարությունները, ինչը Ադրբեջանն ընկալել է որպես քարտ-բլանշ այս վերջին իրադարձություններն իրականացնելու հարցում»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ