Մեդվեդևն անպատասխան թողեց Ադրբեջանին զենք վաճառելու հարցը (ֆոտոշարք)

Մեդվեդևն անպատասխան թողեց Ադրբեջանին զենք վաճառելու հարցը (ֆոտոշարք)

Քիչ առաջ ավարտվեց ՌԴ և ՀՀ վարչապետների հանդիպումը կառավարությունում։ Հանդիպումից հետո Հովիկ Աբրահամյանն ու Դմիտրի Մեդվեդևը հանդես եկան հայտարարությամբ։ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ իրենք քննարկեցին ինչպես հայ-ռուսական դաշնակցային համագործակցության, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Չեն շրջանցել նաև վերջին օրերին Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ընթացող մարտական գործողությունների թեման։ Դմիտրի Մեդվեդևն էլ ասաց, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին տնտեսական խոշոր գործընկերը։ Նա ևս անդրադարձավ ղարաբաղյան կոնֆլիկտին՝ նշելով, որչ Ռուսաստանը կողմ է խնդրի խաղաղ կարգավորմանը։ Վերջում հավելեց, որ, իրենք բավարարված են ՀՀ վարչապետի հետ ունեցած հանդիպումից, և Ռուսաստանը եղել է և մնում է Հայատսանի հուսալի գործընկերն ու բարեկամը։



Մեդվեդևը, սակայն, չպատասխանեց լրագրողների հարցերին, այդ թվում՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանի զենք վաճառելու հարցը։ Hraparak.am-ը նրան վերջին պահին, երբ նստում էր ավտոմեքենան, որ հեռանար, նորից փորձեց հարցնել՝ Ռուսաստանը շարունակելու՞ է զենք վաճառել Ադրբեջանին, սակայն ՌԴ վարչապետը մեր հարցն այդպես էլ անպատասխան թողեց։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ