Ռուսները Գյումրին ենթարկում են կենցաղային, հոգեբանական ահաբեկության

Ռուսները Գյումրին ենթարկում են կենցաղային, հոգեբանական ահաբեկության

Վերջին օրերին բավական տարօրինակ իրավիճակ է ստեղծվել Հանրապետության երկրորդ քաղաքում: Արդեն մոտ մեկ շաբաթ է, ինչ Գյումրիում ինչպես ցերեկային, այնպես էլ երեկոյան եւ գիշերային ժամերին կարելի է տեսնել ռուսական զինվորական մեքենաներ` ռուս զինվորականներով, որոնք պարեկա-պահակային ծառայություն են իրականացնում քաղաքում: Ու սա դեռ ամենը չէ: Արդեն բավական երկար ժամանակ է, որ Գյումրում լուրեր են շրջանառվում, որ ռուսական զորամասերում ծառայող ազգությամբ հայ զինվորականները իրենց ընտանիքներին սուսուփուս տարհանում են Հայաստանից եւ տեղափոխում Հարավային Ռուսաստան:



Բացի այդ, արդեն երկրորդ օրն է` Գյումրիում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը առանց պատշաճ իրազեկման դադարեցրել է գազամատակարարումը, իսկ այսօր առավոտվանից էլ «Բիլայն» օպերատորի շարժական ինտերնետի բաժանորդները զրկված են ինտերնետ ծառայությունից. Երեւանի կենտրոնական սապարակման ծառայությունը ոչ մի նորմալ բացատորթյուն չի ներկայացնում, իսկ Գյումրու գրասենյակում էլ միայն նշում են, որ կա տեխնիկական խնդիր:



Ուշագրավ է, որ փաստացի Հանրապետությանը կենցաղային, հոգեբանական ահաբեկության ենթարկող ռուսական կապիտալ ներկայացնող ընկերություններն ու ռազմական զորակազմը ոչ մի նորմալ բացատրություն չի ներկայացնում գյումրեցիներին: Մինչդեռ հիմա, երբ դեռ Հայաստանի վրա կախված է պատերազմի վտանգը, մեր ռազմավարական դաշնակիցը պետք է որ այլ կեցվածք որդեգրեր ինչպես Հայաստանի, այնպես էլ իր հիմնական հենակետ հանդիսացող Գյումրու հանդեպ: