Ո՞ւր է թշնամու սարսափ Սամվել Բաբայանը...

Ո՞ւր է թշնամու սարսափ Սամվել Բաբայանը...


Երևի հայ չկա, որ Արցախյան նախորդ ազատամարտի սերնդակիցը լինելով, չմտածի՝ ու՞ր է Սամվել Բաբայանը:



Գոյամարտի շունչը, ահուդողը:



Չեմ ուզում խոսել Ազգային հերոսի կոչումների, պարգևների մասին, որովհետև վերջին շրջանում այնքա՜ն արժեզրկվել են դրանք ու հենց՝ Սամվել Բաբայան ասելով բոլոր կոչումներն ու շքանշաններն ենք հասկանում:



Միասնությունից, միասնականությունից են Արցախյան իշխանությունները խոսում, համահայկական միասնականությունից, բայց ու՞ր է թշնամու ահն ու սարսափը, որտե՞ղ է նա պարփակվել: Որտե՞ղ է ԼՂՀ "Ոսկե Արծիվ" –ի շքանշանակիրը.... Որտե՞ղ է նրա սիրտը:



Որտեղ էլ լինի, սիրտը իր լեռներում է, իր հողում, զինվորի հետ:



Գիտեմ, հերոսը հենց այնպես, իր կամքով չի կարող վեր կենալ ու գալ, գիտեմ, որ դաժան բան է քաղաքականությունը ու հզորին դուրս են թողնում: Բայց այս օրերին, ա՛յս օրերին յուրաքանչյուր ռեզերվ չօգտագործելը, ներող կլինեք,  դավաճանության նման մի բան է...



Սամվել Բաբայանի մուտքը Արցախյան դաշտ՝ նոր թափ կհաղորդի պայքարի ոգուն ու անգամ հաշմանդամ տատիկը կշպրտի իր հենակներն ու կռվի դուրս կգա...



Մի կողմ նետեք քաղաքական կաշկանդանքները ու պարզ լեզվով ասեք՝



Սամվել, արի, հայրենի հողդ կրկին վտանգված է...



ՀԳ Չնայած ամոթ է, որ մարդուն հիշում են, երբ երկիրը վտանգվում է...



Հասմիկ Բաբաջանյան